vivaronews.am-ը գրում է. Միջազգային Օլիմիպիական կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է հերթական զեկույցը 2018 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերաբերյալ:
9 մարզիկի դոպինգ թեստերը դրական պատասխան են ունեցել, ընդ որում, նրանցից 6-ը մեդալակիր են ու բոլորը նախկին Խորհրդային Միության երկրներից են:
Նրանց շարքում է նաև 85 քաշային կարգում հանդես եկող Անդրեյ Ռիբակովը, որը զրկվել է Օլիմիպիական արծաթե մեդալից:
Նույն քաշային կարգում Պեկինում հանդես էր գալիս հայ ծանրորդ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, որը նվաճել էր բրոնզե մեդալ, սակայն ՄՕԿ-ի այս որոշումից հետո նա կարող է ստանալ Օլիմիպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը: