Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է որակազրկել Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 85 կգ քաշային բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովին: Վերջինիս դոպինգ նմուշը վերստուգման արդյունքում դրական արդյունք է տվել: Օլիմպիական խաղերում նրա ցույց տված արդյունքները չեղյալ են հայտարարվել: Արդյունքների վերաբաշխումից հետո 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ծանրամարտի մինչև 85 կգ քաշայինների փոխչեմպիոն կճանաչվի Տիգրան Մարտիրոսյանը:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը