ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` կառավարությանն ուղղած հարցն այս անգամ վերաբերում էր կուտակային կենսաթոշակի «պարտադիր» բաղադրիչին, «Դեմ եմ»-ի հետ հանդիպմանը:
«Վերանայվելու է, թե ոչ, հանվելո՞ւ է «պարտադիր» բաղադրիչը»,-հարցրեց պատգամվորը:
Պատասխանելով հարցին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ պատրաստ են աշխատելու «Դեմ եմ»-ի հետ, որպեսզի շտկեն օրենքում առկա բացերը.
«Հանդիպումը կլինի ՍԴ որոշումից հետո, սակայն չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել: Կարծում եմ, որ աշխատանքային հանդիպման ժամանակ կքննարկենք այն բոլոր հարցերը, որոնք ենթակա են փոփոխման կամ ոչ»,-ասաց աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ կաշխատեն գտնել փոխըմբռնման եզրը:
Տիգրան Ուրիխանյանը ևս մեկ անգամ հարցը կրկնեց` ակնկալելով կոնկրետ պատասխան:
Նախարան էլ շտապեց կրկնել նույն պատասխանը: