▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Սարգսյանը կարող էր իրեն նման շքեղություն թույլ տալ. Կարեն Կարապետյան

Լրատվամիջոցների ղեկավարների հետ կայացած հսնդիպման ժամանակ, ի թիս այլ հարցերի, Կարեն  Կարապետյանին հարց ուղղվեց, թե արդյոք նրա առաջ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը դրվել է  ՀՀ վարչապետ նշանակելու որոշման  հետ միաժամանակ:

Մինչ Կարեն Կարապետյանը  հռետորական հարց էր ուղղում, թե արդյոք լրագրողները պատկերացնում էին, որ ինքը  կնշանակվեի ՀՀ վարչապետ ու չէր դառնա ՀՀԿ-ական, ներկաները արձագանքեցին՝ այո և բերեցին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակը, ով ՀՀԿ-ին անդամագրվեց գործադիրի ղեկավար նշանակվելուց տարիներ անց:

«Ուրիշ ժամանակներ էին...Տիգրան Սարգսյանը կարող էր իրեն նման շքեղություն թույլ տալ»,- ժպիտով արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее