▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Սարգսյանը մեծ փորձ ունի, էս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է».Խաչատուր Սուքիասյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է: Ինչպես փոխանցում է panorama.am-ը, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է  գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը` անդրադառնալով կառավարության ղեկավարի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը:

Ըստ նրա. «Գործող վարչապետը մեծ փորձ ունի, էս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է: Եթե վերցնենք, ամբողջ ներկապնակում Տիգրան Սարգսյանի նման մեծ փորձ ունեցող կարևոր ինստիտուտներում չկա: Դեռ 89 թվականից շարժման մեջ էր, լավ հիշում եմ, դասախոսություններ էր փոքրի կարդում, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու: Հիմա ճգնաժամի տարիներ են, բայց որ ինքը բարեփոխիչ է, բոլորս լավ գիտենք»:

Հարցին,թե այդ դեպքում ինչո՞ւ բարեփոխումներ չի իրականացնում, գործարարը պատասխանել է. «Ես կարծում եմ` քաղաքական համակարգից է, իր անձից չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее