▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին Բախշյան, դու ինչ գիտես` ատկատն ի՞նչ է

«Տիկին Բախշյան, դու ինչ գիտես` ատկատն ի՞նչ է»,- այսպես է «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանին արձագանքել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,  երբ տարիներ առաջ  ԱԺ նիստերից մեկի ժամանակ Ա. Բաշխյանը խոսել է հայաստանյան շինարարության ոլորտում նկատվող ատկատների վերաբերյալ:

Այս մասին  Ա. Բախշյանը պատմել է «Ժառանգություն» կուսակցության այսօրվա հանրահավաքին` խոստովանելով, որ ինքն այդ ժամանակ, իսկապես, հստակ չի պատկերացրել, թե ինչ է ատկատը:

Իր ելույթում նա շեշտել է, որ այսօր մեծ է ժողովրդի հիասթափությունը իշխանություններից: «Մարդիկ խորացող անարդարություն են տեսնում բոլոր ոլորտներում, անպաշտպան են սեփական երկրում և այլ ճանապարհ չեն տեսնում, քան այստեղից հեռանալը»,- հավելեց Ա. Բախշյանը: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее