▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիկնոջս գրած հոդվածում ամեն ինչ ճիշտ է»․ Փաշինյան

«2006 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը Նիկոլ Փաշինյանի կինը հոդված է հրապարակել, որ մի խումբ հայ ու ադրբեջանցի լրագրողների հետ այցելել է Ալանդյան կղզիներ և բավական ոգևորված ասում է, որ «և այնուամենայնիվ գտֆնվելով էթնիկական կոնֆլիկտի մեջ, կտրված լինելով մայր հողից, ունենալով ընդամենն ինքնավարություն Ֆինլանդիայի կազմում, Ալանդյան կղզիների բնակչությունն այսօր ունի այն, ինչ ունի: 2019-ին էլ հոդվածը վերահրապարակվել է»,- Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցի կոնտեքստում նկատեց Գեղամ Մանուկյանը:

«Իմ տիկնոջ գրած հոդվածը, ես հիմա ցավում եմ, որ մենք ավելի վաղ և ավելի ուշադիր չենք կարդացել: Շուտ պտի հիշեցնեիք էդ հոդվածի մասին: Ավելի լավ կլիներ: Ինչ որ գրված է էդ հոդվածի մեջ, ճիշտ է գրված: Եվ ադրբեջանցիների հետ էդ ծրագրերով մենակ մեր չէ, ձեր խմբագրությունն էլ ա գնացել: Ակնարկն ի՞նչ էր՝ որ հաաաա, սրանք էն գլխից գնացել, Ալանդյան կղզիներում դավաճանության սաղ պլանը.... Սորոսն էլ կողքի սենյակում կոֆե էր խմում»,- պատասխանեց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее