«Հրապարակը» գրում է.
«Վերջերս իսկապե՞ս թիմով գնացել էիք Դուբայ՝ հարցրինք ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին:
«Ինչի՞, մարդ որ գնում է Դուբայ, պետք է անպայման թիմով գնա՞»:
-Այո. Ծառուկյանի, Ալեքսանյանի, Կարապետյանի հետ:
«Ոչ, ես կնոջս հետ էի գնացել, իրենց հետ չեմ եղել»:
-Ասում են` «կոնսպիրատիվ» հարցեր եք քննարկել:
«Ոչ, ես իրենց հետ չեմ եղել. հավանական է` այդ նույն ժամանակահատվածում իրենք նույնպես այնտեղ են եղել»:
-Նման պատահականություններ լինո՞ւմ են:
«Ես առաջին անգամ էի գնացել, իրենք 20-րդ անգամ էին գնում»:
-Որտեղի՞ց գիտեք. տեսա՞ք իրենց էնտեղ:
«Չէ՜է, չեմ տեսել, բայց եթե պետք է` գնամ-տեսնեմ»: