|
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից ևս մի քանիսը: Նրանց մեծ մասը զղջացել է և հասկացել, որ ճակատագրական սխալ են արել: Բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին` խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն: Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովհաննեսը, որը ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ ասելով, որ իր արարքն աններելի է, և չի կարող իրեն ոչնչով աջակցել։ Հայտնի է, որ Արցախի քաղաքական և հասարակական շրջանակները դիմել են Վեհափառին` թեմական առաջնորդին փոխելու պահանջով: Այս պարագայում խնդիրը գրեթե զավեշտական երանգներ է ստանում, քանի որ սա միակ դեպքն է, որ թեմի առաջնորդին կարգալույծ անելու դեպքում ՀՀ դատական համակարգը նրան չի վերականգնի իր պաշտոնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ջնջել է «Արցախ» բառն ու Արցախի բոլոր կառույցները լուծարելու որոշում է կայացրել, ուստի Արցախի թեմի առաջնորդին վերականգնելու ռիսկ չի անի, որ Ալիեւի զայրույթը չհարուցի: Մեր տեղեկություններով, Մայր Աթոռը, գոտեպնդված Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությամբ և սփյուռքից եկող ազդակներով, շուտով ավելի կոնկրետ քայլերի կգնա»: *** «Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրանք խորը ընկճախտի մեջ են: Անգամ ինքը՝ Կճոյանն է անորոշ վիճակում հայտնվել։ «Մեզ գցեցին ու մի կողմ քաշվեցին, դարձանք սեւերես»,- այս դժգոհություններին ի պատասխան, ասում են, Կճոյանն արձագանքել է. «Այնպես չէ, որ Ձեզանից շատ ես չեմ գցվել, բայց «не все пропало», հանգստացեք»։ *** «Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականները սկսել են զգուշավոր արտահայտվել կամ շրջանցել Վեհափառի հետ կապված թեմանները։ Ինչո՞ւ հարցին ՔՊ մեր աղբյուրը այսպես պատասխանեց. «Շեֆն ասել ա մի խառնվեք իրար։ Մեր հարցերին էլ, թե սաղ փոզմիշ եղավ, պատասխանել է` միամիտներ, փոթորիկից առաջ միշտ էլ խաղաղ է»: Դիտեք նաև՝ |
Տիրադավ հռչակվածների ճամբարում անելանելի վիճակ է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


