▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնտեսություն պետք է կառուցենք, որ մարդիկ այդ վարկերի տակից կարողանան դուրս գալ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն  իր հերթական գրասենյակն է բացել` այս անգամ Աբովյան քաղաքում։

Հավաքված քաղաքացիներին կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է իրենց ծրագրերը։

«Հայաստանի ու հարևան երկրների համեմատությունը պատմեմ։ Երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, Հայաստանը Ադրբեջանից 2.5 անգամ քիչ զենք ուներ, իսկ հիմա՝ 8 անգամ։ Երբ որ ինքը եկել է իշխանության, Հայաստանի քաղաքացիները ընդամենը 5 միլիարդ դոլարի վարկ ունեին։ Հիմա գիտե՞ք ինչքան վարկ ունենք՝ 20 միլիարդ։ 15 միլիարդ մենակ ժողովրդի վարկերն են ավելացել, 7 միլիարդ էլ պետական պարտք է ավելացրել, դա է, բայց մենք շա՞տ ենք փող աշխատում, որ շատ վարկեր ժողովուրդը վերցնեն։ Տնտեսություն պետք է կառուցենք, որ մարդիկ այդ վարկերի տակից կարողանան դուրս գալ, որ բարձր աշխատավարձով աշխատանք ունենան։ Ո՞նց է ձևավորվում բարձր աշխատավարձը, երբ որ այնքան շատ գործի տեղ կա, որ գործատուն է ընկնում քո հետևից, ոչ թե դու։ Եթե շատ աշխատատեղեր են լինում, աշխատավարձի չափը աճում է, վարկերը այսքան ծանր չեն լինում»,– ասել է նա։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն далее