▲ Դեպի վեր

Понедельник, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել ՀՀ բյուջեի հաշվին

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այս մասին Թերթ.am-ի հետ զրույցում ասել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանել թուրքական տասը լրատվամիջոց: 

«Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասել է նա:

Ճշտող հարցին՝ ի՞նչ ասել է նախաձեռնությունը մերն է, ինչպե՞ս են դիմել, Ծառուկյանն ասել է. «Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Փորձել ենք գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել ենք խմբագրություններին և ուղարկել են համապատասխան լրագրողների: Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ»:

Նա նշել է, որ հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ:

Հարցին էլ՝ ո՞ւմ դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել՝ Գոռ Ծառուկյանը պատասխանել է, որ բոլորը եկել են:

«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее