▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո այ․․․ էդ ի՞նչ ժեշտ ես վերցրել ձեռքդ ու ման գալիս․ ազատամարտիկը հունից դուրս եկավ

Տո այ․․․ էդ ի՞նչ ժեշտ ես վերցրել ձեռքդ ու ման գալիս․ ազատամարտիկ Շահե Աճեմյանը հունից դուրս եկավ

Թարմացված․ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների գործողությունները սահմանամերձ գյուղերի հարցում, որոնց հանձնումը պահանջում է Ադրբեջանը: «Ո՞րն է այդ գյուղերի կարևորությունը, որոնց Ադրբեջանը հավակնում է։ Այն, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան, ապահովում են տարանցումը դեպի Վրաստան։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնում է, ապա այդ դեպքում ընդհատվում է հաղորդակցությունը, և ճանապարհ է հարթվում հետագա զիջումների համար։ Ամենագլխավորը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով ուղիղ տարանցումը դարձնելով Թուրքիայից Ադրբեջան»,- ասել է Զատուլինը։ Ստեղծված իրավիճակում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները որակել է «դավաճանություն»։ «Փաշինյանը հավատարիմ է ինքն իրեն։ Նա շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչում հանդիմանում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի պաշտպանության ապահովումը չստանձնելու համար։ Ըստ էության նա գնում է իր հայրենակիցներին դավաճանելու ճանապարհով»,- հավելել է Զատուլինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее