▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տո այ... քո կարդացած առաջին ու վերջին գիրքը ռեստորանի մենյուն է». Սուրեն Առուստամյան

Թարմացված․ ՀՀ արդարադատության նախարարությունը ֆեյսբուքյան էջում «պարզաբանում» է տարածել. «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած պատվավոր կոչումների չեղարկման նախագծի հետ կապված որոշ լրատվամիջոցներ և անհատներ՝ սխալ ներկայացնելով Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են այն: Տիկին Արմենուհի Հարությունյանը, մինչդեռ, իր ելույթում նշելով հարգարժան մի քանի մշակութային գործիչների անուններ, ասել է, որ այս մարդկանց հարգում և սիրում են, բայց շատերը չգիտեն, թե այդ հարգարժան մարդկանցից ով ունի վաստակավորի կոչում: Ընդգծենք, որ ժողովրդի սերը չափելի չէ, և այս վաստակավոր մարդիկ ոչ թե կոչումներ ունենալու համար են ճանաչվում հանրության կողմից, այլ իրենց կատարած աշխատանքի և թողած գործի շնորհիվ, իսկ հարգանքը՝ կոչումների փոխարեն, նրանց ժառանգությունը մշտապես լուսաբանելու, ճանաչելի դարձնելու մեջ է»:

***

Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Երեկ մի հատ բազառռռի կնիկ տալիս ա անուններ ու հետո նշում, թե ո՞վ ա ճանաչում իրանց որ (Նիկոլայ Ծատուրյան, Վլադիլեն Բալյան, Դավիդ Բաբայան...)
Տո այ..... Համոզված եմ, որ իրա կարդացած առաջին և վերջին գիրքը եղել ա ռեստորանի մենյուն կամ բոտեքս կենտրոնի գնացուցակը»:

Գրառման շարունակությունը՝ տեսանյութից հետո

Դիտեք նաև՝


«Նիկոլայ Ծատուրյանը աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ (Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։
Բեմադրություններ
խմբագրել
«Ծիրանի ծառ»
«Մոռացված երազներ»
«Իրարանցում»
«Քանի դեռ կամ»
«Շատ ժամանակակից սպանություն»
«Փրկեք մեր Հոգիները» - 1990թ, դափնեկիր՝ լավագույն ռեժիսոր - Նիկոլայ Ծատուրյան, լավագույն դերասան - Տիգրան Ոսկանյան, լավագույն դերասանուհի - Լալա Մնացականյան
«Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» - 1991թ.
«Լուսնից իջած մարդը» - 1993թ. Հալեպ
«Ատամնաբույժն արևելյան» - Բեյրութ
«Ուիլլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» - Թատրոն «Մետրո»
«Հեյ, ջան Շաշաստան» - 1994թ. Թատրոն «Մետրո»
«Հրեշը լուսնի վրա» - Թատրոն «Մետրո»
«Փուղի զորութինը»
«Ինչպես կինը փախավ տանից»
«Բումերանգ»
«Փրկության կղզի» (Ըստ Վ. Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսի, թարգմանությունը՝ է. Զոհրաբյանի)
«Ֆելֆեբել Բատերֆլայ»
«Ժառանգության գրասենյակ»
«Ինձնից պրծում չկա»
Վլադիելն Բալյան
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Մովսես Խորենացու մեդալ, 2002
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշան, 2010
ՀՀ ժողովրդական արտիստ, 2011
Գյումրու պատվավոր քաղաքացի, 2013[4]
Երևանի պատվավոր քաղաքացի, 2020[5]
Հազարան բլբուլ» բալետային սյուիտ (1967, 4 մաս)
«Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսամբլի համար (1967)
«Ամբոխները խելագարված» պոետորիա (1978, ըստ Եղիշե Չարենցի համանուն պոեմի)
«Քառատողեր» սոպրանոյի, կամերային անսամբլի համար (1978, 6 մաս)
«Իմ Հայաստան» պոեմը մեցցոսոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983, 3 մաս)
«Նազանի հարսնացուն» մյուզիքլը (1988)
«Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989, 3 մաս)
Ռեքվիեմ՝ Ա կապելլա երգչախմբի համար (1989)
«Սիրո անուն առեղծվածը» կամերային օպերա
«Ճակատագիր» կամերային ֆոլկ-օպերան (1990)
«Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան (1992)
«3 էջ կնոջ օրագրից» ձայնի և դաշնամուրային տրիոյի համար
«Գարունը անտառում» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրի համար (5 մաս)
«Երեք էջ կնոջ օրագրից» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրային տրիոյի համար (3 մաս)
«Էպիտաֆիա» սոպրանոյի, կամերային անսամբլի համար
«Քեզ հետ Հայաստան» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
«Վանա ծովը» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
«Աշուն էր, գյուղում հարսանիք» համերգային ներկայացումը, երգի-պարի անսամբլի համար (8 մաս)
«Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիոն, (2000)
«Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար
«Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար
«Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար
P.S. էդ կնգան ասեք, որ Վլադիլեն Բալյանը մահացել է 2021թ.»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее