▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո գետինը մտնի էն հանրաքվեն, որը առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից․ Գևորգ Պետրոսյան

Ես էլ էի այն մարդկանցից մեկը, ով անկեղծորեն կարծում էր, որ իշխանափոխությունը փոխելու էր հասարակության մեջ կոտակված փոխադարձ անհանդուրժողականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Բայց, փաստորեն, սխալվեցի...

Այսօր երկրում աննախադեպ թշնամանքի ու ատելության մթնոլորտ է՝ ամեն պահ հղի իրար ոչնչացնելու վտանգով:

Փաստորեն, իշխանության համար ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելը քիչ էր, հիմա էլ բաժանում են «այո»-ի ու «ոչ»-ի...

Տո գետինը մտնի (ավելի կոպիտ կարտահայտվեի) էն հանրաքվեն, որը, հերիք չէ, որ հընթացս ևս մի քանի ամիս ֆուտբոլի գնդակի պես տշում է չիրացված տնտեսական հեղափոխության խոստումը, մի բան էլ՝ առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից:

Պատմությունը չի ներելու այս ամենը, և սրա համար դեռ շատ թանկ է վճարելու մեր երկիրը...»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее