Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեբերի12–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում իր նախընտրական շտաբից, որտեղ տոնում էին «Իմ քայլ»-ի և Արայիկ Հարությունյանի հաղթանակն ընտրություններում։

«Այս մարդիկ են աջակցել դաշինքին և անձամբ ինձ»,– ասել է նախարարի պաշտոնակատարը և շնորհակալություն հայտնել իրեն՝ որպես ռեյտինգային թեկնածուի աջակցողներին։


