▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնոյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՔԾ պետի հայտարարությունը Մարտի 1-ին բանակի մասնակցության մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՔԾ պետի հայտարարությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցության վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ չի կարող գնահատական տալ քննչական մարմնին ու դատախազությանը. «Մարտի 1-ի գործողություններին բանակը ներգրավված է եղել, դա փաստ է։ Ներգրավվել են երկրում մտցված արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելու համար։ Սրանից զատ քննությունը կպարզի»։

Նշենք, որ նախօրեին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ զինվորականները կրակել են բնակելի տների ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее