▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոփուրիան մեկ բառով պատասխանել է, թե ինչպես կավարտի մենամարտը Ծառուկյանի դեմ

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, վրացական ծագում ունեցող իսպանացի մարտիկ Իլիա Թոփուրիան անդրադարձել է նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի դեմ հնարավոր դիմակայությանը։ Գրում է Armsport-ը։

Սոցիալական ցանցերում երկրպագուներից մեկը հարցրել է Թոփուրիային. «Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս նոկաուտի ենթարկել Արմանին»։

Ի պատասխան՝ Թոփուրիան հակիրճ արձագանքել է. «Հեշտությամբ»։

Նշենք, որ Թոփուրիան MMA-ում անցկացրել է 17 մենամարտ և տարել է 17 հաղթանակ։ Արման Ծառուկյանի ակտիվում կա 26 մենամարտ, որոնցից 23-ում նա հաղթանակ է տոնել։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее