«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու պայքարին, հայտնում է dailystar.co.ukկայքը:
Ավելի վաղ բրիտանական Dailystar-ը հաղորդել է որ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարին է միացել նաև «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական «ՊՍԺ»ն ու Թուրինի «Յուվնետուսը»:
Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր հերթին հայտնել էր, որ թուրինյան ակումբը Մխիթարյանին տարեկան 3 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, սակայն «Արսենալն» ավելի շատ է առաջարկել:
Հավելենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը և ըստ գերմանական Bild-ի խաղացողը չի պատրաստվում է երկարաձգել այն:
Աղբյուր՝ ArmFootball.com