▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տուն Տեղ» նախագիծն այլևս իրականություն է

 

ViVARO ընկերության VNews լրատվական բաժինը «Արմենիա» և «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերություններով ներկայացնում է իր տեսակի մեջ  եզակի և մասշտաբային  «Տուն Տեղ» հեռուստանախագիծը, որի շրջանակում կներկայացվեն բնակարանի գնման, վերանորոգման, ձևավորման և կահավորման հետ կապված գրեթե բոլոր խնդիրները և կառաջարկվեն բոլոր հնարավոր լուծումները:

 

 

 

 

 

 

 

 

 

«Տուն Տեղ» հեռուստանախագիծը հեռարձակվելու է մայիսի 12-ից՝ «Արմենիա» և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքներով: Յուրաքանչյուր թողարկում լինելու է թեմատիկ, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում մանրամասն ներկայացվելու է այս կամ այն աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքատեսականին, դրա գները և որակական հատկությունները, ինչպես նաև աշխատանքի կատարման նրբությունները և գնային քաղաքականությունը»,- այս մասին տեղեկացնում է նախագծի հեղինակ և հաղորդավար Կարեն Գրիգորյանը, որը հանդիսանում է VNews – Business & Tech բաժնի խմբագիրը։

Նախագիծն ունի  երկու խորագիր, որոնցից մեկը՝ «Հայկական դիզայն»-ը ընդգրկվելու է ամեն մի թողարկման մեջ և ներկայացնելու է հայկական դիզայնի ճանաչված գործիչներին, իսկ մյուսը՝ «Դիզայնթրենդ»-ը ոչ միայն ընդգրկվելու է ամեն մի թողարկման մեջ, այլև՝ ներկայացնելու է դիզայնի ոլորտում առկա տենդենցները և համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ու դիզայներների ինտերիերի ձևավորման յուրահատուկ մոտեցումները:

Նորություններին կարող եք հետևել «Տուն Տեղ» հեռուստանախագծի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее