Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քվերակությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդնյանը 20-րոպե ընդմիջում խնդրեց:
Արդյունքում իրավիճակը չփոխվեց: 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ընդունվեց:
Քվեարկությունից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պահանջեց ևս մեկ անգամ ցույց տալ լուսատախտակը` քվեարկության արդյունքները դիտելու համար: Ապա տեղեկացրեց, որ խորհրդարանական այլընտրանքն ու ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:
Նշենք, որ նախագծի նպատակն է` երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00-ն թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: