▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տունդարձին օդանավի անձնակազմն անակնկալ մատուցեց․ Աննա Հակոբյան

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 1-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր և այդ օրը Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիայում էր:

ՀՀ վարչապետի տիկին  ֆեյսբուքյան իր էջում արդեն այսօր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է իր ծննդյան օրվան։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

 

 

 

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա...

Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով»: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее