Արդեն տեղեկացրել ենք, որ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ հուլիսի 31-ին Կարսի բնակիչ 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերը պետական սահմանը հատելիս վիրավորվել էր և հաջորդ օրը մահացել:
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով միջադեպին, նշել էին, թե «կրակն արձակել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողները»։
Հետագայում պարզվեց, որ հովիվը վիրավորվել էր ռուս սահմանապահների արձակած գնդակից:
Դեպքին արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն` մասնավորապես շեշտելով, որ «իրենց անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության պատճառով կրակել և սպանել են»:
ИТАР-ТАСС գործակալության թղթակցին ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ Մուսթաֆա Ուլքերը կրակահերթ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ և փորձել է ներխուժել հայկական տարածք: Որից հետո միայն ռուս սահմանապահները կրակ են բացել: