▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում

Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։

Այս մասին գրել է Gerceknews-ը և հրապարակել այն մարդկանց անունները, ովքեր միավորվել են գաղափարի շուրջ և ստորագրել այն:

Այս ծանր իրավիճակը դրդել է մի խումբ ազդեցիկ թուրք գործիչների իրենց ձայնը բարձրացնելու հօգուտ միջազգային գործողությունների՝ ուղղված շրջափակման դադարեցմանն ու պաշարված բնակիչներին օգնություն ցուցաբերելուն։ Նրանք համոզված են, որ անընդունելի է սպասել հումանիտար աղետի առաջացմանը նախքան գործելը։

«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության իրերը հնարավոր չէ առաքել Ղարաբաղ, և բնակիչները հայտնվել են թակարդում՝ առանց բժշկական շտապ օգնության հասանելիության: Ճգնաժամի խորացմանը և միջազգային մտահոգությունների վերահաստատմանը զուգընթաց Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և շարունակաբար սպառնալ Ղարաբաղի ժողովրդին: Բանը հասել է նրան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում բնութագրում է որպես ցեղասպանություն»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին, ինչպես նաև միջազգային հանրությունը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել այս հարցում:

Հայտարարության մեջ պատմական զուգահեռ է անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ:

«Ինչպես 1948-49 թվականներին օդային տրանսպորտով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման ուղիներով՝ դրանով իսկ վերջ դնելով այս հումանիտար ողբերգությանը»,- նշել են մտավորականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее