vivaronews.am-ը գրում է. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով պաշտպանում է «Բեշիքթաշի» գույները, ձմռանը կարող է հեռանալ թուրքական ակումբից: Խնդիրն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը բավականաչափ խաղաժամանակ չի տրամադրում հայազգի ֆուտբոլիստին, ինչը նրան ստիպում է մտածել թիմը լքելու մասին:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Օզբիլիսին վարձակալելու ցանկություն են հայտնել թուրքական Սուպերլիգայում հանդես եկող «Կայսերիսպորը» և «Գազիանթեփսպորը», որոնք ընթացիկ առաջնությունում ընթանում են վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 16-րդ ու 17-րդ տեղերը:
Նաև հաղորդվում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայությունները հետաքրքրել են Թուրքիայի Սուպերլիգայում հանդես եկող ևս 2 ակումբների՝ «Ադանասպորին» և «Կարապյուկսպորին», ինչպես նաև երկրի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Սիվասպորին»: