Թուրքիայի ֆոտբոլային Բեշիքթաշ ակումբն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձերք բերել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին:
Ըստ թուրքական «goal» լրատվական կայքի` թուրքական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Օզբիլիսի գործակալի հետ և խոսել նրա հնարավոր տեղափոխման մասին:
Նույն աղբյուրի համաձայն՝ Օզբիլիսի գործակալը դրական է վերաբերվել թուրքական ակումբի առաջարկին:Նշենք, որ Օզբիլիսը ծնվել է Ստամբուլում: 2010-2012թթ խաղացել է հոլանդական «Այաքս» ակումբում, որից հետո նախ տեղափոխվել է ռուսական Կրասնոդարի «Կուբան» ակումբ, իսկ այնուհետև «Սպարտակ»: Հայաստանի հավաքականում Օզբիլիսը սկսել է հանդես գալ 2012թ փետրվարի 29-ից: Նա հավաքականում անցկացրել է 12 խաղ և խփել 4 գոլ:
Հավելենք, որ Օզբիլիսի «Սպարտակ»-ից հեռանալու մասին լուրեր և շրջանառվեցին այն ժամանակ, երբ ռուսական ակումբի նորանշանակ ազգությամբ թուրք մարզիչ Մուրադ Յաքինը նրան չեր ընգրկում թիմի մեկնարկային կազմում:Բացի «Բեշիթաշ»-ից Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են նաև թուրքական «Ֆեներբահչե» և «Գալաթասարայ» ակումբները:
Աղբյուր` Ermenihaber