Թուրքական «Հաբերթյուրք» հեռուսաալիքի եթերում հաղորդավար Մուրադ Բարդաքչըն պատմել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին, այնուհետև հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Ազնավուրի տեսահոլովակներից մեկը: Գրում է ermenihaber.am-ը:
Տեսահոլովակի ցուցադրումից հետո հեռուսահաղորդման ինտերնետային էջում հաղորդավարի հասցեին վիրավորական մեկնաբանություններ են հնչել, թե ինչպես կարելի է եթերում հայ երգչի երգ հեռարձակել:
Ինչին ի պատասխան` Բարդաքչըն ասել է. «Հաջորդ շաբաթ ևս 2 հայերեն երգ կլինի եթերում: Որևէ երգչից կամ երգից վախենալը չի սազում Թուրքիային: Ի՞նչ է մի երգը կարող է երկի՞ր քանդել: Եթե պետությունը այդքան խղճուկ է, որ մի երգով պիտի քանդվի, ուրեմն թող քանդվի»:
Հեռուստադիտողների արձագանքից չափազանց զայրացած հաղորդավարը հաղորդման ավարտից առաջ կարգադրել է մեկ անգամ ևս հեռարձակել Ազնավորի երգը: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Թուրքական հեռուստաալիքի եթերում Ազնավուրի երգի հեռարձակումը զայրացրել է թուրք հեռուստադիտողներին
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


