Թուրքական առաջատար պարբերակններից մեկի`«Հյուրիյեթի» էլեկտրոնային տարբերակում բաժանորդագրության համար լրացվող տվյալների մուտքագրման դաշտում, պետությունների ցանկում տեղ է գտել նաև Լեռանային Ղարաբաղի Հանրապետությունը: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.
Այս փաստը լրջորեն զայրացրել է ադրբեջանցիներին:Ադրբեջանական «1news.az» լրատվական կայքի վերոնշյալ թեմայով անդրադարձը կրում է «Հյուրիյեթի կողմից մեծ անարգություն`Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ» վերնագիրը:
Նշվում է, որ այդ հարցով զբաղվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևն ասել է, որ իրենք թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կարգադրություն են ուղարկել:
Աբդուլաևի խոսքով` իրենք փորձում են ճշտել`արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումը «Հյուրրիյեթ»-ի կայքում հայտնվել է սխալմամբ, թե դա մեկ այլ պատճառ ունի: