▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերն արյան ծարավ են, ցեղասպանության կենթարկեն քրդերին. Շերը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Հայկական ծագումով աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ում անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Նա իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին։

/filemanager/uploads/Sher_Sargsyan.jpg

«Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 տարեկան էի, ես լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայի։ Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք Թրամփի «օրհնությամբ» ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ»,- գրել է Շերը։

 

Կարդացեք նաև՝ Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի հայաբնակ Ղամշլի քաղաքը

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее