▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքի պես սուտ եք խոսում. սկանդալ մակեդոնական հեռուստաալիքի եթերում

Մակեդոնական «Sitel» հեռուստաընկերության լուրերի խմբագիր և հաղորդավար Դրագան Պավլովիչ Լատասը, ուղիղ եթերթում դիմելով ընդդիմության առաջնորդ Զորան Զաևին, ասել է. «Թուրքի պես սուտ եք խոսում»: Միջադեպը տեղի է ունեցել լրատվական հաղորդման ժամանակ, երբ Զաևը հյուրընկալվել է հայտնի հաղորդավարին: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` միջադեպը հարուցել է թուրքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների զայրույթն ու բողոքը, ինչից հետո էլ հաղորդավարը թուրքերից ու Թուրքիայից հրապարակավ ներողություն է խնդրել: Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպի առիթով հայտարարություն է տարածել Մակեդոնիայում Թորքիայի դեսպան Օմեր Շյոլենդիլը՝ քննադատելով հաղորդավարին: Դեսպանը նշել է, որ ներողությունը չի կարող փոխհատուցում լինել թուրքերին ուղղված այդ վիրավորական արտահայտության համար:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее