▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիա-Ռուսաստան չվերթերի տոմսերը թանկանում են

«Ռուսաստանի տուրիստական ընկերություննների ասոցացիան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որտեղ նշված է, որ Ռուսաստան-Թուրքիա ավիատոմսերը թանկացել են: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, վկայակոչելով ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալությանը, նշում է, որ մասնավորապես Մոսկվա-Անթալիա ավիատոմսերի գինը բարձրացել է 30 տոկոսով: Եթե 2016թ. հունիսին թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունն Անթալիայի տոմսերը վաճառում էր 7.5 հզ ռուսական ռուբլիով, ապա օգոստոսին այդ թիվը հասնելու է 9.8 հազարի: Նշվում է, որ Մոսկվա-Ստամբուլ տոմսերն էլ թանկացել են 39 տոկոսով:

Սանկտ-Պետերբուրգ-Անթալիա տոմսերի գինը ևս օգոստոսի 1-ից կթանկանա 25 տոկոսով: Ռուսական «Aeroflot»-ը այդ ուղղությամբ տոմսերի գները բարձրացրել է 37.9 տոկոսով: Նշվում է նաև, որ Սանկտ-Պետերբուրգից Ստամբուլ չվերթները օգոստոսին իրականացնելու է միայն Turkish Airlanes-ը, միակողմանի տոմսի արժեքը կազմելու է 17ռուբլի: «Pegasus Airlines»-ը 2016թ. հունիսին տոմսերի արժեքը բարձրացրել էր 40 տոկոսով: Արդյունքում միակողմանի ավիատոմսի արժեքը կազմում էր 8.3 հազար ռուբլի: Իսկ «Թուրքական ավիաուղիներ»-ից և «Aeroflot»-ից նույն չվերթի տոմսը գնելու դեպքում օգոստոսին այն կարժենա 8.7հզ ռուբլի:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее