Ղրիմի շուրջ 50 թաթարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առաջինը կշտապի Ղրիմին օգնության: Այս մասին տեղեկացնում է islamnews.ru-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
«Թուրքիայի նախագահը և վարչապետն անգամ չեն մտածում թե ինչպես կարելի է անտարբեր լինել Ղրիմում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասել է Դավութօղլուն, ապա հավելել.
«Այնտեղ մեր քույրերն ու եղբայներն են, և առաջինը մենք նրանց օգնության կհասնենք»: