▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան բարդ վիճակում է հայտնվել

«Թուրքիան բարդ վիճակում է հայտնվել, որովհետև Ռուսաստանի հետ առճակատմանը կարծես թե գումարվում են ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները, ինչը կապված է քրդական հարցի հետ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով.

«ԱՄՆ-ն իր պետական շահերը  վեր է դասում Թուրքիայի կամակորություններից՝ փորձելով Սիրիայում իրականացնել իր քաղաքականությունը, այսինքն՝ աջակցում է քրդերին: Իսկ Սիրիայում քրդերի հաջողությունները դեմ են թուրքական շահերին»:

Առանձնակի կարևորություն են ներկայացնում ռուս-թուրքական հարաբերությունները.

«Կողմերն իրենց պայքարը տեղափոխել են Սիրիա, որը թատերաբեմի է վերածվել: Ներկա  իրավիճակը դեմ է Թուրքիայի շահերին, քանի որ մի կողմից կառավարական զորքերն են հաջողություն գրանցում, ինչը նշանակում է, որ Ասադի հեռացումը հետաձգվում է, մյուս կողմից՝ հաջողություն են գրանցում քրդերը և Թուրքիան, կորցնելով  իր ազդեցության ներքո գտնվող խմբավորումներին՝ կորցնում է սիրիական հակամարտությանը միջամտելու հնարավորությունը»,-նկատեց թուրքագետը:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիայի քրդերի կողմից Մոսկվայում ներկայացուցչություն  բացելու հանգամանքը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.

«Թուրքիայի վրա ազդելու համար ամենաակնառու ուղղությունը քրդական հարցն է: Եվ, եթե այս 2 երկրների հարաբերություններն այսպես շարունակվեն՝ ռուսական կողմն ավելի շատ է փորձելու շահարկել քրդական գործոնը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее