▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիան չի կարող որևէ դեր, առավելևս` պատմական առաքելություն ունենալ ո՛չ ԼՂ հակամարտությունում, ո՛չ էլ տարածաշրջանում». Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Թուրքիայի վերջին հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերաբերյալ:

«Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում: Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմը և առաջին գործողությունը, որը թուրքական կողմը պետք է իրականացնի՝ դրա հետևանքների վերացումն է»,- հայտնեց Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը նշեց նաև, որ այս ժամանակահատվածում ՀՀ արտգործնախարարությունն առավել կարևորում է միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որն ուղղված է առաջին հերթին լարվածության թուլացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее