▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան դատապարտում է Արցախում անցկացվելիք հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները:

«Դա վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և մնայուն լուծում գտնելու համար գործադրվող ջանքերին: Մեր երկիրը դատապարտում է այդ գործողությունը, որը «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» մի նոր խախտում է:

Թուրքիան չի ճանաչի այդ հանրաքվեն և դրա արդյունքները»,-ասված է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարության համաձայն՝ Արցախում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներին և ԵԱՀԿ սկզբունքներին:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее