▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան շաունակում է ֆինանսավորել ահաբեկչությանը

2016թ. մարտին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը թմրանյութերի շրջանառության միջազգային վերահսկողության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վերոնշյալ զեկույցով արձանագրվել է, որ Թուրքիան շարունակում է ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներին՝ Սիրիայի հետ սահմանին նավթի, գերիների և պատմական հուշարձանների ապօրինի առևտուր կատարելով:

Շեշտվում է նաև, որ Անկարան ազդեցիկ միջոցներ պետք է կիրառի՝ այդ երևույթը կանխելու համար: Ահաբեկչության ֆինանսավորումն իրականացվում է Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա հոսող կանխիկ գումարների տեսքով, իսկ թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները ևս պատրաստ են ահաբեկչությանը ֆինանսապես աջակցելուն: «Փողերի լվացման միջոցներից են սահմանից մեծ քանակությամբ կանխիկ գումարների ապօրինի անցկացումները, երկրի ներսում և դեպի դուրս դրամական փոխանցումները, առևտրական ոլորտում ապօրինությունները, անշարժ գույքի, ոսկու, թանկարժեք ավտոմեքենաների առևտուրը:

Այս ամենի դեմ պայքարի համար Թուրքիայի հետաքննչական հնարավորությունները, միջգերատեսչական համագործակցությունը, ոստիկանության հնարավորությունները, հետապնդման և բացահայտման կաողությունը «թույլ և անբավարար են» , - ասված է զեկույցում: Նշվում է նաև, որ Թուրքիայում բոլորովին չի հետաքննվում ոչ առևտրային կազմակերպությունների՝ ահաբեկչությանն աջակցելու հավանականությունը: 2009թ. սկսած Թուրքիայում բավարար վիճակագրություն չի կազմվում քրեական հետապնդումների և դատապարտումների վերաբերյալ:

2014թ. վերաբերյալ ընդհանրապես որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ: Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրությունների խորհրդի տվյալների համաձայն՝ 2015թ. 387 մարդ բերման է ենթարկվել դատախազություն՝ փողերի լվացման կասկածանքով, ևս 61-ը՝ ահաբեկչության կասակածանքով:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее