▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի մեջլիսում 1-ին քվեարկությամբ չի անցել պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու մասին առաջարկը

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) երեկ երեկոյան քվեարկության է դրվել սահմանադրական փոփոխության առաջարկը, ըստ որի, նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց վերաբերյալ դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` անցկացված առաջին քվեարկության արդյունքները հետևյալն են` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր:

Ըստ աղբյուրի` այս արդյունքները վկայում են այն մասին, որ առաջին քվեարկությամբ չի հաջողվել անցկացնել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջարկը, քանի որ սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի: Եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, ապա հարցը լուծվում է հանրաքվելի միջոցով: Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված:

Ըստ սահմանված կարգի` 48 ժամվա ընթացքում պիտի անցկացվի 2-րդ քվեարկությունը: Աղբյուրը նշում է, որ քվեարկության նման արդյունքներն անսպասելի են եղել բոլորի համար, քանի որ քվեարկությունից առաջ 316 մանդատ ունեցող իշխող ԱԶԿ-ն ու 40 մանդատ ունեցող ընդդիմադիր ԱՇԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն-MHP) անվերապահ աջակցություն էին հայտնել առաջարկին: Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել էր, որ իրենք էլ են պատրաստվում կողմ քվեարկել առաջարկությանը: Այսպիսով նույնիսկ միայն ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի պատգամավորների կողմ քվեարկության դեպքում, որոնցից նիստին ներկա չեն եղել 3 պատգամավոր, կողմ քվեարկածների թիվը պետք է 348-ի փոխարեն լիներ 353: Նշյալ առաջարկին կտրուկ դեմ արտահայտված միակ քաղաքական ուժը եղել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (HDP-ԺԴԿ) է եղել:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее