▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: 

 Նշենքոր նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով:

Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում:

Էրդողանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին,

Պոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդին

Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկիտակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին  ողբերգական պայմաններումզոհված օսմանցի հայերի հիշատակին:

Ողջունում եմ այս արարողությունըորը կրկին տեղի է ունենում Թուրքիայումքանզի սա ամենաիմաստալից վայրն է օսմանցիհայերի վիշտը կիսելու և նրանց հիշատակը ոգեկոչելու համար:

Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պատրականությունները երբեք չեն անտեսվում իսկ ցավն ու ուրախությունը անկեղծորեն կիսվում են, արդարության և խղճի զգացումը վեր է դասվում ամեն ինչից:

Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանելօսմանահպատակ հայերի հշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի:

Երբեք չենք դադարի գործելլ հանուն խաղաղության ու բարեկամության՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր փորձում են թշնամական հռետորաբանությամբ պատմությունը քաղաքականացնել և ջանում են օտարելընդհանուր պատմությամբ ու ավադույթներով փոխկապակցված 2 հարևան ժողովուրդներին:

Մեկ անգամ ևս հիշատակում եմ այն օսմանցի հայերին, ովքեր կյանքից հեռացել են, և հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:

Անկախ նրանց էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնքկյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը:

Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին ովքեր իրենց ներդրում են ունեցել մեր երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում»:

Ռեջեփ Թայիփ Էրդողան

 

Էրդողանի ապրիլսքսանչորսյան ուղերձի տեքստը Asekose.am-ին է տրամադրել Ermenihaber.am-ի խմբագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее