▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի սահմանին առևանգել են 14 և 12 տարեկան հայ երեխաների

Yerkirmedia.am-ը գրում է, որ Թուրքիայի սահմանին նախօրեին հերթական առեւանգումն է արձանագրվել։ Հուլիսի 28-ի առավոտյան անհայտ անձինք կանգնացրել են դեպի Թուրքիա՝ Այնթափ քաղաք մեկնող մեքենան:

Ուղեւորներից 14 եւ 12 տարեկան երկու հայ երեխաներին զինյալները տարել են անհայտ ուղղությամբ։ Միկրոավտոբուսում եղել է երեք հայ ընտանիք։

Ներկայում աշխատանքներ են տարվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ։ Անվտանգությունից ելնելով՝ առեւանգվածների անունները չեն հրապարակվում։

Yerkirmedia.am-ի թղթակիցը տեղեկացրել է, որ դեռեւս շաբաթ առեւանգված չորս հայ տղամարդկանց հետ կապված արմատական տեղաշարժ չկա, թեեւ վերադարձնելու հույսը մեծ է։ Իսկ նրանց հետ միասին Թուրքիա տեղափոխված հայ կանայք վաղը հասնելու են Հայաստան:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее