▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից. Yeni Şafak

Թուրքիայում հրապարակվել է ապօրինի խաղադրույքների վերաբերյալ «Papara»-ի (վճարային հարթակ) գործով մեղադրական եզրակացություն։ Այնտեղ նշվում է, որ Թուրքիայում գործող ապօրինի խաղադրույքների կայքերում օգտագործվում են Շվեյցարիայում, Հայաստանում և Միացյալ Թագավորությունում ստեղծված համակարգեր։

Եզրակացությունում տեղ գտած գաղտնի վկայի ցուցմունքի համաձայն՝ Շվեյցարիայում գործող «Betradar»-ը տրամադրում է սպորտային խաղադրույքների գործակիցներ և տվյալներ․ օրինակ՝  «Evolution Gaming»-ն առաջարկում է live casino-ի ծառայություններ։

Գաղտնի վկան նշել է. «Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից: Յուրաքանչյուր ամսվա առաջին 10 օրվա ընթացքում Թուրքիայից BTC-ով մոտ 10 մլն եվրո է ուղարկվում Երևան կամ Լոնդոն»: Նա նշել է, որ անօրինական խաղադրույքների միջոցով Թուրքիայից արտասահման մաքսանենգ ճանապարհով ուղարկվող տարեկան գումարը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։
Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը` հղում անելով թուրքական Yeni Şafak-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее