▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում արտահերթ ընտրություններ են որոշել անցկացնել

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո: Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վաղաժամ ընտրություն անցկացնելու հարցը, որն օրեր առաջ բարձրացրել էր Բահչելին: Վերջինի ղեկավարած ԱՇԿ-ն և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դաշինքով են մասնակցելու առաջիկա ընտրությանը:

Էրդողանը, հայտնելով, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018թ. հունիսի 24-ին, նշել է. «Պետք է րոպե առաջ ընտրությունների հարցը հանել երկրի օրակարգից»:

Նշենք, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:

ermenihaber

info@asekose.am/095519696
Հասարակություն далее