▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում ավերիչ երկրաշարժը կանխատեսած սեյսմոլոգը նոր մեգաերկրաշարժ է կանխատեսել

Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը մեգաերկրաշարժի ականատես կլինի։

SSGEOS (Solar System Geometry Survey) գիտական ​​ինստիտուտի հրապարակած զեկույցում, որտեղ աշխատում է Հուգերբիթսը, ասվում է, որ մոլորակների մոտեցումը մարտի 2-ին և 5-ին կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության մարտի 3-7-ն ընկած ժամանակահատվածում։

Հնարավոր են ցնցումներ մոլորակի 12 կետերում, իսկ դրանց ուժգնությունը կլինի 8,5 և ավելի բալ։

Թվարկված են նաև այն շրջանները, որոնք ընկած են, այսպես կոչված, կարմիր գոտում։ Դրանք են Ճապոնիայի հարավը, Ինդոնեզիան, Պորտուգալիան, Հունաստանը, Պակիստանը և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։ Ցուցակում է նաև Ռուսաստանը՝ ավերիչ երկրաշարժը կարող է հարվածել Կուրիլյան կղզիներին։

«Չեմ չափազանցում, չեմ փորձում վախ տարածել, սա ընդամենը նախազգուշացում է»,- ասել է գիտնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее