▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում ծնված բոլոր հայերը կոդավորված են.Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար

«Սա եկավ ապացուցելու, որ դեմոկրատիան Թուրքիայում ձևական բնույթ է կրում: Փոքրամասնությունների նկատմամբ միշտ էլ խտրական վերաբերմունք է եղել: Եվ, կոդավորման առկայության դեպքում, հայտնվելով ոստիկանությունում թեկուզ անմեղ էլ լինեիր, մեկ է, մեղավոր էիր ճանաչվելու»,-անդրադառնալով Թուրքիայում 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշելու փաստին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լիլիթ Գասպարյանը` փաստելով, որ  երբ ինքը այդ երկրում սովորական թղթակից էր, Ազգային անվտանգությունում իր մասին 4 թղթածրար կար:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում հայ հասարակության արձագանքին` լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինն ասաց, որ մեծերը, ովքեր  70-80 տարեկան են, տեղյակ էին, որ թուրքական կառավարությունը կոդավորում է, իսկ երիտասարդների դեպքում այս ամենը լայն արձագանք գտավ  հատկապես սոցիալական ցանցերում:

«Թուրքիայում ծնված բոլոր հայերը կոդավորված են, անգամ եթե հիմա այլ երկրում են բնակվում»,-փաստեց Արիս Նալչինը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում բնակվել Թուրքիայում` Նալչինը պատասխանեց.

«Սա մեր հողն է և Ցեղասպանություն կատարված հողում Ցեղասպանությունը պետք է արձագանք գտնի»:

Խոսելով տեղեկատվության և  Թուրքիայի Ներքին գործերի նախարարության կողմից դրա հաստատման փաստի մասին` Լիլիթ Գասպարյանն ասաց, որ սա լավ խաղաքարտ է և պետք է անպայման օգտագործել:

«Պետք է այնպես քննարկենք, որ միջազգային հանրության ուշադրությունը գրավի»,-եզրափակեց թուրքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее