Գերմանիան պարտավոր է թույլ չտալ Ռուսաստանին ՝ գողանալ Ղրիմը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ խորհրդարանում: Այս մասին գրում է pravda.com.ua-ն՝ վկայակոչելով Die Zeit-ին:
Մերկելը քննադատության է ենթարկել Կրեմլի գործողությունները՝ մեղադրելով Պուտինին Ղրիմը «գողանալու» մեջ:
«Արդեն գործ ունենք անեքսիայի հետ»,-ասել է Մերկելը:
Մերկելը և Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով խորհրդարանական խմբի անդամները համաձայնության են եկել, որ Գերմանիան կիրականացնի «եռակողմ ռազմավարություն». Բանակցություննր Ուկրաինայի և Ռուսաստանի հետ և տնտեսական աջակցություն Ուկրաինային: