▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թույլ ղեկավար է տեսել, սպառնալիքներ է հնչեցնում». Երևանի նախկին քաղաքապետ

Ազատամարտիկ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին՝ ասել է. «Ալիևի սպառնալիքները հղփացածության դրսևորումներ են: Թույլ ղեկավար է տեսել, անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում: Եթե ՀՀ-ն ունենար ուժեղ, կամային ղեկավար, Ալիևը չէր կարող իրեն լկտիաբար պահել»: Նրա խոսքով՝ Ադրբեջանի թիրախը ոչ միայն Սյունիքն է, այլև ամբողջ Հայաստանը. «Աշխարհի հայությունը պետք է համախմբվի և Հայաստանն ու Արցախը պահի միասնական»,- նշել է բանախոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее