▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող այս տարվանից սկսած մեր հողի վրա «խիարը սկսի ճիշտ բուսնել»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ժողովուրդ ջան, ես խոստացել եմ, որ 2014թ. միայն բարի ստատուսներ եմ գրելու, ու քանի որ ավելի լավ ստարտ պահ հնարավոր չէ գտնել, ուրեմն սկսենք։

Ցանկանում եմ, որ մյուս տարի հայ ազգը նոր ասացվածք ունենա. «Գալդ լինի, գնալդ չլինի», որ մեր քաղաքական գործիչները ինչ կենդանու միս ուզում են ուտեն, բայց ժողովրդի միսը չուտեն, որ բժիշկները ունենան շատ փող, բայց քիչ հիվանդ, որ բոլոր հայերը Լֆիկից սովորեն շատ երեխա ունենալ (բայց իրենից միայն դա սովորեն և ուրիշ ոչինչ), ծիրանը շատ լինի, իսկ «դամբուլները» քիչ, որ դինոզավրերը իրականությունից կրկին տեղափոխվեն էկրան, որ Շամշյան Գագոն միայն հեծանիվների վթարներ լուսաբանի, որ մեր երեխաները լինեն առողջ ու երջանիկ, որ զինվորը ողջ-առողջ վերադառնա տուն, և վերջապես որ այս տարվանից սկսած մեր հողի վրա «խիարը սկսի ճիշտ բուսնել»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее