▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող իշխանություններն իմանան, որ այս շարժումը ճնշելով` ոչնչի չեն հասնի, կգա Նաիրի Հունանյանը»

«Փառք Աստծո, որ այսօր Րաֆֆին մեզ հետ է:  Սակայն թող իշխանություններն իմանան, որ եթե կարծում են, այս շարժումը ճնշելով,  կարող են հասնել այլ արդյունքների, ապա  սխալվում են, կգա Նաիրի Հունանյանը»,- այս մասին այսօրվա բացօթյա քաղաքացիական10-րդ նիստին հայտարարել է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Ըստ նրա` եթե մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որպեսզի պարզենք, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, ապա ի՞նչ դժվար է հանձնաժողով ստեղծելն  ու պարզելը, թե ինչ է տեղի ունեցել մեկ ամիս առաջ` ՀՀ նախագահի  ընտրություններին:

Ս. Զոլյանը շեշտել է, որ ապրիլի 9-ը լինելու է որոշիչ օր և իրենց պահվածքից շատ բան է կախված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее