▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող մանկության հեքիաթը գունեղ ու լուսավոր լինի

Այսօր  երեխաների պաշտպանության միջազգային օրն է:  Հունիսի 1-ը` որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր,  սահմանվել է 1925-ին` Ժնևում: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը 1949-ին, ինչին ՄԱԿ-ը հավանություն տալով՝ հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է: Առաջին անգամ` հունիսի 1-ը` որպես երեխաների պաշտպանության օր`  նշվել է  1950-ին:

Շնորհավորում ենք բոլոր մանուկներին, մաղթում ժպիտներ, խաղաղություն, ապահով ու անհոգ մանկություն: Թող մանկության հեքիաթը գունեղ ու լուսավոր լինի` ինչպես Ռեինկարնացիա խմբի այս տեսահոլովակում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее