▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող պաշտոնյաներից գոնե մեկի տունը Թալիշում լիներ, տեսնեմ Թալիշն այդ վիճակում կլինե՞ր

Եթե պետական պաշտոնյան հեռու է ապրում, նա չի կարող մտածել սահմանի մասին. ինչո՞ւ պետք է բոլորը Ստեփանակերտում եւ Երեւանում ապրեն, թող մեր պետական պաշտոնյաներից գոնե մեկի բնակավայրը Թալիշում լիներ, տեսնեմ Թալիշն այդ վիճակում կլինե՞ր։ Այս մասին «Արարատ» հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նա կարծում է, որ մենք ոչ թե մարտական հերթապահության ձեւը պետք է փոխենք, այլ պետք է պետական սահմանների պաշտպանության ձեւը փոխենք։ «Դա լուրջ բեկումնային ռեֆորմ է։ Պետք է զինվորին տեխնիկապես հագեցնել։ Չի կարելի միայն խրամատը պահել, պետք է մեր զինվորի հոգսը թեթեւացնել, որպեսզի նա կարողանա շարժունակ լինել եւ կռվել։ Նա չպետք է հոգնած լինի։ Կասեն՝ բա որտեղի՞ց գումարը։ Այնտեղից որտեղից մարդիկ շքեղ մեքենաներ են առնում։ Եկեք չունենանք նման մեքենաներ, եկեք զինվորի կոշիկի նման կոշիկ հագնենք, ուտենք այն, ինչ զինվորն է ուտում։  Թող 15 հազար դրամանոց հեռախոս բռնենք, ոչ թե 500 հազար դրամանոց։  Նախագահը պետք է ապրի սահմանամերձ բնակավայրերում։ Եթե պետական պաշտոնյան հեռու է ապրում, նա չի կարող մտածել սահմանի մասին։ Ինչո՞ւ պետք է բոլորը Ստեփանակերտում եւ Երեւանում ապրեն։ Թող մեր պետական պաշտոնյաներից գոնե մեկի բնակավայրը Թալիշում լիներ, տեսնեմ Թալիշն այդ վիճակում կլինե՞ր։ Որրիշ ձեւ գոյություն չունի. մենք պետք է ժողովրդի հետ քայլենք, ոչ թե թիկնապահներով»,- ասել է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ մենք պետք է ունենանք ոչ միայն  պարգեւատրելու ենթակա անձանց ցուցակները, այլ նրանց, որոնք պետք է պատժվեն։ «Մենք չունեցանք երկրորդ ցուցակը՝ բացերի ցուցակը, կորցրածների ցուցակը։ Այ այս ցուցակն էլ պետք է լինի։ Տե՛ր կանգնեք մինչեւ վերջ ձեր հողին, ամեն մարդ պետք է մինչեւ կյանքի վերջ պետական սահմանի մասին մտածի, սահմանին կանգնած զինվորի մասին մտածի։ Ես պատրաստ չեմ իմ թոռներին զոհասեղանին դնել։ Ուրեմն իմ խնդրանքն է, եկեք մեզանով, մեր տված զոհերով վերջակետը դնենք այս պատերազմի»,- ասել է Բալասանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее