▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող թքեն մեր երեսին այն օրը, երբ մենք կսկսենք վաճառել մեր կարծիքը. Դանիել Իոաննիսյան

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդիկ հարցնում են, թե արդյոք մեր անաչառության վրա չի ազդի այն, որ Կառավարությունն Իրազեկի Ստեփանակերտի գրասենյակին գումար է հատկացրել:

Հազար ու մի հիմնավորում եմ բերում, որ ոչ, չի ազդի: Բայց այս մեկն արժանի է այստեղ հիշատակվելուն:

Հենց երեկ, երբ Կառավարությունը հատկացրեց այդ գումարը, (զուգադիպությամբ) «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am) հրապարակեցի հետաքննություն, ուր ջրի երես հանեց «Սոլթ-Լեյք Սիթիի» հետ կապված վարչապետի պնդումների մանիպուլատիվ բնույթը: Եվ թող թքեն մեր երեսին այն օրը, երբ մենք կսկսենք վաճառել մեր կարծիքը»:

 

Կարդացեք նաև՝ Կարևոր որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Սա աննախադեպ որոշում է. Դանիել Իոաննիսյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее