▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովը կազմակերպեն նրանց պատմական հայրենիքի տարածքներում. Է. Շարմազանով

Իմ կարծիքով, Ավելի տրամաբանական կլիներ թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովը կազմակերպել նրանց պատմական հայրենիքի տարածքներում` Ալթայից մինչև Միջին Ասիա: Asekose.am-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը:

Ինչ վերաբերում է պարոն Գյուլի հայտարարությանը, եթե նա, իհարկե, նման հայտարարություն է արել, ապա համաշխարհային հանրության համար, անկասկած, շատ ավելի ընդունելի կլիներ, եթե Թուրքիայի իշխանությունները հանդես գային Կոստանդնուպոլսում օսմանյան և քեմալական Թուրքիայում ցեղասպանության ենթնարկված բնիկ, քրիստոնյա ժողովուրդների գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ՚, - ընդգծել է փոխխոսնակը:

Օգոստոսի 16-ին Գաբալայում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկություն էր հայտնել, որպեսզի ապագայում գագաթնաժողովն անցկացվի Լեռնային Ղարաբաղում:Գյուլը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, վերստին դժգոհել էր ղարաբաղյան խնդրի լուծված չլինելու և ՙադրբեջանական հողերի օկուպացման՚ առնչությամբ: Ավելին, Գյուլը հավաստիացրել էր, որ  ղարաբաղյան խնդիրն այսօր թյուրքական աշխրահի բոլոր նշանակալի հարցերից գլխավոր է և պետք է լուծվի ամենակարժ ժամկետներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее